Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը ԱՄՆ-ին

Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այս մասին գրել է Ռիա Նովոստի-ին։

«Երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության մասին որոշումը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու օրինական իրավունքի մի մասն է, և կողմերից ոչ մեկն իրավունք չունի քաղաքական պատրվակներով խանգարել կամ արգելել նրանց առևտրատնտեսական հարաբերությունները», — ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Իրանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում իրանցիների իրավունքները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի տնտեսության վրա «առավելագույն ճնշման» ռազմավարությանը վերադառնալու շրջանակներում նոր պատժամիջոցներ է սահմանել նավթի բրոքերների, նավերի և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, նրա խոսքով, կապված են իրանական նավթի անօրինական մատակարարումների հետ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։