Աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, որի ճակատագրին Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հետևել են վերջին 40 տարիների ընթացքում, ավարտում է իր պատմությունը։ Սառցե հսկան մասնատվել է փոքր կտորների՝ իր գոյության ընթացքում կորցնելով մակերեսի շուրջ 99%-ը, նշվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։
«Անցած տարի A23a այսբերգը դեռ աշխարհի ամենամեծն էր, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին կորցրեց այդ կարգավիճակը։ Հունվարին դրա մակերեսը կազմում էր մոտ 1300 քառ. կմ։ Ներկա պահին այն արդեն պակաս է 50 քառ. կմ-ից։ Այժմ A23a այսբերգը շարունակում է շարժվել բաց ջրերում և բառացիորեն մեր աչքերի առաջ մասնատվում է։ Վերջին երեք ամսում այն անցել է մոտ 1000 կմ հեռավորություն», – հայտարարության մեջ մեջբերվում է ինստիտուտի սառցային և հիդրոօդերևութաբանական տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Պոլինա Սոլոշչուկի խոսքերը։





