Ադրբեջանը խզում է հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ։ Որոշումն ընդունվել է այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) լիագումար նիստում, Եվրոպական խորհրդարանի՝ երկրի դեմ ուղղված գործունեության հետ կապված։ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով՝ համաձայն խորհրդարանի որոշման։ Բացի այդ, կնախաձեռնվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման գործընթացը։ Ընթացակարգի գործողության ընթացքում Միլի մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի միջոցառումներին։
Դադարեցվում է նաև Միլի մեջլիսի մասնակցությունը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը։
Խորհրդարանի նիստում ստեղծվել է հանձնաժողով՝ համապատասխան որոշման նախապատրաստման և ընդունման նպատակով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է Միլի մեջլիսի պատգամավորների խումբ։
Խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հրապարակել է որոշման տեքստը։ Փաստաթղթի համաձայն՝ Միլի մեջլիսը դադարեցնում է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության բոլոր ձևերը՝ բոլոր ուղղություններով։
Քննարկումներից հետո որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել է միաձայն։





