Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
«Եթե Ուկրաինայում փորձում են զինվորական ձևով իրենց շահերն առաջ տանել, ՀՀ-ում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ, ասում են՝ ձեր մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովազդ կառնենք, որ ամեն ինչ մերը կլինի։ Չենք թողնելու, որ ՀՀ-ն դարձնեն «գուբերնիա», մենք չենք ղեկավարվելու Բելառուսիայի նման»,-ասել է նա։





