Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան

Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում: Այս մասին Արարատի մարզում ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք կողմ ենք ապաշրջափակմանը ու Հայաստանի սահմաններում առևտրի աճին, իհարկե՝ հիմնականում Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիայով ելք գործենք դեպի Եվրոպական շուկա, բայց պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն, որպեսզի թույլ չտա թուրքական գյուղմթերքը գա և ոչնչացնի հայկական գյուղացուն:

Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար, էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում, այդ պարագայում Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ, ջրի խնդիր չունեն, նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը ու գյուղացիներին մատնել աղքատության: Դրա դեմ պայքարելու մի ձև կա՝ պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է «չէ» ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, և «հա» ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ»,- նշել է Կարապետյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։