Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար անհուսալի գործընկեր է․ Washington Times

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մի անսովոր փաստի մասին խոստովանեց․ Լեռնային Ղարաբաղի կորուստը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից եւ արդյունքում բերեց 120 հազար քրիստոնյա արցախահայության տեղահանությանն իրենց պատմական հայրենիքից, հաշվարկված զոհաբերություն էր Հայաստանի անկախությունը պահպանելու համար, այս մասին գրում է The Washington Times պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ համաձայն Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի տարածքի կանխամտածված փոխանցումը, ռազմական պարտության կազմակերպումը գործողություններ են, որոնք համարվում են պետական դավաճանություն։ Հայաստանում հունիսի յոթին կայանալիք պառլամենտական ընտրությունները, ըստ հոդվածի, սովորական ընտրություններ չեն։ Նիկոլ Փաշինյանի համար դրանք քաղաքական գոյությունը պահպանելու ընտրություններ են։ 8 տոկոս վարկանիշով առաջնորդը, The Washington Times-ի կարծիքով, չի կարող հաղթել ազատ եւ ազնիվ ընտրություններում։ Նա կամ պետք է պարտվի այդ ընտրություններում եւ ենթարկվի պատասխանատվության, կամ կանի ամեն բան, որ ընտրությունները չլինեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ըստ հոդվածագրի, հուշում է, որ երկրորդ տարբերակն է լինելու։

Ավելին, պլանն արդեն պարզ է եւ վերջինիս բաղադրատարրերը կամաց կամաց իրականացվում են։ Գործարար, ընդդիմության առանցքային հովանավոր եւ Հայ Առաքելական եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանը դարձել է Փաշինյանի հարձակման հիմնական թիրախներից մեկը եւ անցյալ տարվա հունիսից՝ իշխանազավթման հանրային կոչերի համար հայտնվել է բանտում։ Այս տարի, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ նրա տնային կալանքը երկարաձգվեց եւս երեք ամսով, ինչը պարբերականի կարծիքով, հատուկ արվեց, որպեսզի նա նախընտրական արշավ անելու հնարավորություն չունենա։

Հոդվածում ներկայացված են այս ընթացքում Փաշինյանի կողմից արված «քաջագործությունները»։ Նաեւ նշվում է, որ Transparency International կազմակերպությունը, որը մասնագիտացած է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, փաստաթղթավորել է վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում» եւ հայտարարել, որ Հայաստանում բացակայում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պայմանները։ Հոդվածում հատուկ անդրադարձ կա նաեւ ԵՄ կողմից ընտրական այս շրջանում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համար 14 միլիոն եվրոյի տրամադրումը Հայաստանին, որը գնահատում է սխալ քայլ, համարելով, որ դրանով փաստացի ամրացվում է Փաշինյանի դիրքերը։ Հատկապես, որ այդ քայլը Հայաստանի ընդդիմության կարծիքով, կարող են Փաշինյանի կողմից որպես «կանաչ լույս» դիտվել՝ ընտրական մանիպուլյացիաների համար։

Հոդվածում ամենից հետաքրքիրն այն է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղափարական նույն հարթության վրա գտնվող եւ Թրամփի հետ մեդիաքաղաքական համագործացության մեջ գտնվող պահպանողական The Washington Times-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար անհուսալի գործընկեր է, քանի որ մշտապես հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ Չինաստանի հետ էլ ռազմավարական գործընկերության համաձայանգիր կնքում։ Նման իրավիճակում, եթե Փաշինյանը նաեւ «գողանա ընտրություններն ու մնա իշխանության ղեկին, ապա ամերիկյան ռեգիոնալ շահերն ու նախագծերը կարող են հայտնվել հարցականի տակ»,-ասված է հոդվածում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։