45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի, իսկ 32 միլիոնը՝ աղքատության․ ՄԱԿ–ը զգուշացնում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ եթե Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը հետաձգվի մինչև տարվա կեսը, 45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի, իսկ 32 միլիոնը՝ աղքատության։

Լրագրողների հետ զրույցում համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ լավագույն դեպքում, երբ նեղուցում նավարկության ազատությունը վերականգնվի այսօր, մատակարարման շղթաների վերականգնումը կտևի ամիսներ։

«Հիմա դիտարկենք երկրորդ սցենարը, որտեղ խափանումները կտևեն մինչև տարվա կեսը, — ասել է նա,- 32 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ, պարարտանյութերի պաշարները կսպառվեն, իսկ բերքը կլինի վատ։ 45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։