Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել Կուրսկի մարզում. ՌԴ ՊՆ-ն թարմ տեղեկություն է հայտնել

«Տորնադո-Ս» ռեակտիվ համազարկային կրակի համակարգի ստորաբաժանումը ոչնչացրել է ուկրաինական զինված ուժերի զրահատեխնիկայի շարասյունը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում, հայտնել են Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՌԻԱ-Նովոստին:
«Արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի հինգ զրահամեքենա և մինչև 20 զինծառայող», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հարվածի արդյունքները հաստատել է հետախուզական անօդաչու թռչող սարքի օպերատորը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի առավոտյան ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրավել Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի տարածքի հատվածը: Ինչպես ՌԴ նախագահին զեկուցել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ զինվորականները կանգնեցրել են նրանց առաջխաղացումը: Նա ընդգծել է, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով:

Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Կուրսկի մարզում նաև գործում է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ:

Տեսանյութը դիտել՝ այստեղ