Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները գիշերվա ընթացքում Ղրիմի և Ռոստովի մարզի տարածքում ոչնչացրել են 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«4 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզի, 10 ԱԹՍ` Ղրիմի Հանրապետության տարածքում», — ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող 4 մոտորանավակ։