Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21,5%-ով։ Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։
Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 մլրդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմել էր 2,763 մլրդ դոլար։
Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի կառուցվածքում․ եթե 2026 թվականի հունվար-մայիսին այն կազմել է ընդհանուր ապրանքաշրջանառության 28%-ը, ապա 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 35,1%-ը։
Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի 36,7%-ից հասնելով 29,8%-ի՝ 2026 թվականին։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է․
Բելառուսի հետ՝ 8,3%-ով,
Ղազախստանի հետ՝ 10%-ով,
Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 7,865 մլրդ դոլար, ինչը 0,1%-ով պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7,870 մլրդ դոլար ցուցանիշը։





