«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Ազգային ժողովի լիազորությունների ավարտին դեռ մեկ ամիս կա, եւ նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին է, սակայն ՔՊ-ի կողմից մերժված Ալեն Սիմոնյանն ու նրա թիմն արդեն լքել են խորհրդարանը։

Սիմոնյանը հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 2-ն արձակուրդում է լինելու, նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել։ Իսկ ՔՊ վարչության կողմից ընտրված Ռուբեն Ռուբինյանը, դեռ չընտրված, իրեն արդեն ԱԺ նախագահ է զգում, անցնում է կաբինետներով, հրահանգներ տալիս։ Նրանից ավելի ակտիվ է կինը՝ ԱԺ աշխատակից Մարիամ Հաջի-Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երբ ՔՊ վարչությունն Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։