«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսպես կոչված, «անկլավների» թեման առաջ է բերվում վտանգավոր տեսանկյունից: Պարզաբանում եմ` ինչու այն Հայաստանը կդարձնի անկարող ու ագրեսիա դիմակայելու անընդունակ երկիր: Առաջիկա օրերին ապացույցներով մանրամասն կհիմնավորեմ` ըստ գյուղերի ու վտանգների, ինչպես նաև ամենակարևորը` ներկայացնում եմ լուծումները»։





