Search
Close this search box.

Իմ ու Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել, բայց ՔՊ-ին քննադատել եմ, նաև դիմել եմ Քննչական կոմիտե ու Դատախազություն. Հայկ Սարգսյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է, թե իր ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

«Որևէ ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանն ասաց, որ ՔՊ նիստում ինքը քննադատել է իրենց կուսակցությանը, նաև՝ կառավարության որոշ անդամներին։

Նա նշեց, որ քննադատության է ենթարկել թիմին՝ անտառահատումների պատճառով։

«Նկատել եմ դեպքեր, որ եղել են օրենքի խախտմամբ, դիմել եմ Քննչական կոմիտե ու ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն»,- մանրամասնեց Սարգսյանը։