Իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, 2-ը ձերբակալվել են. փաստաբան

Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։ Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։