ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մարդիկ կտեսնեն՝ փոխելու ենք». «Ուժեղ Հայաստան»-ը Մասիս համայնքում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ

Շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Մասիս համայնք. նրանք եղել են Նիզամի և Սիս բնակավայրերում, բնակիչներին խնդրել բարձրաձայնել այն հարցերը, որոնք նրանց ամենից շատ են հուզում։

Գերակշռել են սոցիալական խնդիրները, բնակիչները դժգոհել են նաև, որ բերքը չեն կարողանում իրացնել.

«Գյուղացին դրանով է ապրում, մեր բյուջեն էլ դրանով է լցվում»,- ասել են տեղի ֆերմերները՝ շեշտելով՝ սրտացավ ղեկավար է պետք երկրին։

Բնակիչների հետ հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է.«Աշխատելու ենք, ժողովրդի համար իրական ծրագրեր ենք իրականացնելու, որ մարդիկ տեսնեն՝ այս իրականությունը փոխելու ենք»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։