Ի՞նչ կապ ունի հակասեմականության դեմ պայքարի այս բանագնացը Հայաստանի հետ. Հակոբ Բադալյան

ԱՄՆում Հայաստանի դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ»:

Ընդ որում, ըստ հաղորդագրության, «զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման մասին»:

Հարց է առաջանում, Հայաստան-ԱՄՆ, եւ Հայաստանն առհասարակ՝ ի՞նչ կապ ունի «հակասեմականության մոնիտորինգի եւ դրա դեմ պայքարի« հետ, որ դեսպանն էլ կարճատեւ զրույց ունենա այդ հարցով հատուկ բանագնացի հետ, ու մի բան էլ տարածեն այդ մասին հաղորդագրություն:

Իսկ կարող է՞ ամենեւին պատահական չլիներ, որ այդ «կարճաեւ զրույցը» տեղի է ունեցել ամերիկա-իրանյան համաձայնագրի ստորագրման ֆոնին: Համաձայնագիր, որից մեղմ ասած բավականին նկատելի դժգոհ է հենց Միացյալ Նահանգներում իսրայելական ազդեցության շրջանակը, հրեական լոբբի մի զգալի մասը:

Հարց կառաջանա, թե այստեղ էլ՝ ի՞նչ կապ ունի Հայաստանը: Ուղիղ կապ՝ չունի, բայց Հայաստանում է Թրամփի ուղին, որի «գաղափարախոսները» հենց ԱՄՆ պետքարտուղարությունում են եղել, ընդ որում դեռ Թրամփի վարչակազմից էլ առաջ, ու այդ թվում նաեւ հենց Իրանի դեմ հաշվարկներից ելնելով:

Նախօրեին ես Օրվա թեմայի թողարկմանը խոսել եմ համաձայնագրի, ու այդ համատեքստում Թրամփի ուղու հանդեպ հնարավոր ազդեցության մասին: Ու նաեւ խոսել էի, որ այդ ծրագիրը եւս, կարող է համաձայնագրից դժգոհ շրջանակներում դիտվել դրա՝ այսինքն ամերիկա-իրանյան համաձայնագրի իրականացմանը խոչընոտելու հնարավոր ուղղություն:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։