Search
Close this search box.

«Հրապարակ». Փարսյանի եղբորը ձերբակալել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հարցաքննության է կանչվել Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը` Հովիկ Փարսյանը, որը, ըստ քննիչների, այդ բուհի սան լինելով, չի հաճախել դասերի, բայց հայտնի միջոցներով գնահատականներ է ստացել:

Գեւորգ Փարսյանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հերքեց դա՝ վստահեցնելով, որ եղբայրը նորմալ հաճախում է։ Հարցաքննության է կանչվել նաեւ ուսանող Վահե Պետրոսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է, Կապանում հայտնի է որպես Սոկոյի Վահե` շինարարական բիզնեսով է զբաղվում։

Ի դեպ, երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին, սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ։

Լեռնիկ Պետրոսյանն անցած շաբաթ օրվանից է կալանավորված, նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու եւ պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում