Search
Close this search box.

ՀՀ բոլոր բшնտերում հայտարարվել է ուժեղացված ծառայություն․ պետերին հրահանգվել է մնալ բանտերում․ ինչն է նպատակը

Please enter a valid URL

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայությունը որոշել է ՀՀ բոլոր բանտերում իրականացնել ուժեղացված հսկողություն:

Այսօր վաղ առավոտից քրեակատարողական ծառայության բոլոր բանտերում իրականացվում են խուզարկություններ, եւ դեռ ավելին՝ հրահանգվել է ուժեղացված ծառայության ժամանակ բոլոր ղեկավար կազմին ողջ օրը մնալ բանտերում:

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել է քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան պաշտոնապես հայտնեցին.

«Կրում է սովորական բնույթ, անվտանգության ապահովման աշխատանքներ են իրականացվում»։