Search
Close this search box.

«Հեռու չէ օրը, ի գործ». Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում պատարագ կմատուցենք մեր` հերոսաբար զոհված տղաների Սուրբ հիշատակի համար:
Հեռու չէ այն օրը, երբ մարած օջախները նորից կծխան, կլուսավորվեն և կվերագտնեն իրենց իսկական տերերին:
Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառիկ Շուշիում հանդիսավոր շքերթ կանցկացնենք մեր վերջնական և վճռական Հաղթանակի և Ազատագրման համար…
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք Հաստատուն Հաղթանակով…
Եվ Կհաղթենք մեր Ամենազոր Բարձյալի և մեր Հավաքական Ուժի շնորհիվ։
Ի՛ Գործ»: