Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առանց պաթոսի:
Հենրիխ Մխիթարյանը նվազագույնը երեք կարևոր բան է արել բոլորիս համար.
1. Ապացուցել երեխեքին, որ մեծ հաջողության հասնելը հնարավոր է, ու դրանով հույս տվել:
2. Սիրել է տվել հայկական ազգանունը ամբողջ աշխարհում:
3. Շատերի պես արժանապատվությունը «փուչիկ» չի սարքել, որը պայթում է հանուն շահի, շենքի կամ մեդալի:
Ուրիշ սպորտսմեններին չնվաստացնելով, ուղղակի լուռ և համեստ իր բարձրության վրա մնալով, Հենոն արեց ավելին, քան ունակ է անել մեծ ռեսուրսներով քարոզիչ մեքենա»:
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել Հայաստան և չի ուղարկել ներկայացուցիչ՝ Նիկոլ Փաշինյանից ստանալու տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը»: