Հայտնաբերվել և ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։