Հայաստանը ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի ադրբեջանական ինքնաթիռի կործանման ֆոնին

Ադրբեջանական Arilines ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկելու ավիաընկերությունների քաղաքացիական թռիչքները դեպի Ռուսաստան։

«Այս պահին դա նախատեսված չէ»,- «Интерфаксу»-ին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանից դեպի Ռուսաստան չվերթների իրականացման մեջ փոփոխություններ չկան. բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։