Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, կոնկրետ ժամկետներ չեն նշվել, բայց այնուամենայնիվ ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների մասին հարցին։

Երկուշաբթի օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։