«Հայաստանը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Շոյգու

Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղեգիծ, և ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նրանց ձգտումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։

«Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնման Երևանի ձգտումը և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների նկատմամբ, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի», — ասել է Շոյգուն:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ «Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ», —նշել է Շոյգուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։