Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․
2025թ․ .դեկտեմբերի 4-ին տեղեկատվական հարցում եմ կատարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Գարեգին Միրզոյանին․ «Քանի՞ ամիս է, ինչ չի գործում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը, քանի՞ ամիս է դեռ շարունակվելու կայքի տեխնիկական վերազինումը, ի՞նչն է խանգարում կայքն արագ վերագործարկելուն»։ Գ․ Միրզոյանի պատասխանել է․ «ՊՈԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքը չի սպասարկվում 2025 թվականի մայիս ամսից։ Կայքի վերազինման գործընթացը տեխնիկական, բովանդակային լուծումների համալիր գործընթաց է եւ կոնկրետ ժամանակահատված չի ենթադրում։ ՊՈԱԿ-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ կազմակերպության տեղեկատվական եւ սոցիալական այլ հարթակներում»։ 2026-ի հուլիսն է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը մեկ տարի և 2 ամիս վերազինման մեջ է, վերազինումը ըստ Գարեգին Միրզոյանի՝ կոնկրետ ժամանակահատված չի ենթադրում, կարող է տարիներով շարունակվել;





