Կրասնոդարի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու կասկածանքով ձերբակալված «ТК-Прогресс» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Գրիգորյանը, ըստ գործի նյութերի, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչում են իրեն կասկածում, քանի որ բյուջետային միջոցներ չի հափշտակել և որևէ հանցագործություն չի կատարել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։