Search
Close this search box.

ՀԱՊԿ շտաբում իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում լարված են անվանել

Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միավորված շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Պակաս բարդ չէ իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում։ Առանձնակի մտահոգիչ է հակասությունների բարձր մակարդակը՝ պայմանավորված առաջին հերթին տարածքային հարցերի չկարգավորվածությամբ եւ Անդրկովկասում ազդեցությունն ավելացնելու Արեւմուտքի ձգտմամբ»,- ասել է Սերդյուկովը։