«53 տարեկան եմ, զինծառայող եմ, պոստերի ճանապարհի ձյան հետ կապված հարց ունեմ, մաքրած չի»,- Ագարակում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց տղամարդը։ Փաշինյանը հրավիրեց նախարար Սուրեն Պապիկյանին։ «Մի վայրկյան, հարց տամ, նախարարի հետ ես կապ չունեմ, վարչապետը դուք եք»,- արձագանքեց քաղաքացին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Դե որ զինվորական ես, ձեռքերդ սենց արա, զգաստ ընդունի, նոր խոսա վարչապետի հետ։ Զինվորականը տենց չի խոսում, մի հատ զգա՛ստ պահի քեզ»։





