ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում

Տափերական գյուղում Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։

Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման և գյուղացու աշխատանքի արժևորման հետ։ Այս մտահոգություններն ուղիղ արտահայտված են «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթներում այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։

Ուժեղ Հայաստանում մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, իսկ գյուղացու աշխատանքը՝ գնահատված,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Տափերականում Նարեկ Կարապետյանը այցել է հայրենիքի հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։