«Հրապարակ»․ Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարա ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողե բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միեւնույն է վիճակը դրանից չի փոխվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։