Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և մի շարք այլ երկրների նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և մի շարք այլ երկրների նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ։ Այս մասին նշվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդին, Խալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդներին։

«Դիմելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների առաջնորդներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ մայիսի 9-ի սրբազան օրը հավերժորեն գրված է խորհրդային ժողովուրդների ճակատագրերում, և տասնամյակներ անց էլ հայրենիքի հերոսների սխրանքի վեհությունը չի մարում։

Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ ժողովուրդների բարեկամությունը, որը դիմացել է պատերազմի ծանր փորձություններին, այսօր ևս մնում է անխախտ հիմք՝ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման և համակողմանի համագործակցության ընդլայնման համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։