Search
Close this search box.

Գիշերվա երկրաշարժի հետևանքով Երանոսում տներ են վնասվել, մի քանի շինություններ փլվել են. բնակիչ

Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կան վնասված ու փլուզված շինություններ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը, որի տունը նույնպես երկրաշարժից վնասվել է։

«Շատ ուժեղ էր երկրաշարժը, նույնիսկ ոչ հին տներ կան, որ նոր էին սարքել, վնաս են կրել։ Հիմա հանձնաժողովը վնասի չափն է հաշվում, այցելում տներ»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։