Search
Close this search box.

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հայտնի է. նախարարների թվում երկու հայ կա

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն շաբաթ երեկոյան հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ կառավարությունում հայտնվել են հայազգի երկու նախարարներ։

Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական ​​գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։

Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։

Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը։