Search
Close this search box.

Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը նշանակվել է Franceinfo ռադիոյի տնօրեն

Franceinfo ռադիոյի տնօրեն է նշանակվել ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը, հայտնում է ռադիոն՝ հղում անելով Radio France-ի գործադիր տնօրեն Սիբիլ Վեյլին։ Վահրամյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 16-ին։ Նա նախկինում զբաղեցրել է France 2-ի խմբագրի տեղակալի, «Envoyé Spécial»-ի գլխավոր խմբագրի, այնուհետև «France 2»-ի 20:00-ի նորությունների խմբագրի պաշտոնները:

Վահրամյանը նաև աշխատել է Մերձավոր Արևելքում՝ որպես France Télévisions-ի թղթակից, Ուկրաինայում՝ որպես պատերազմական թղթակից: