Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երկրաշարժը Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասել, կան փլուզումներ. «Հրապարակ»

Երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ տների, դպրոցների վրա ճաքեր են առաջացել, մարզային եւ համայնքային հանձնաժողովները գնահատման աշխատանքներ են անում։ «Երանոս, Վարդաձոր գյուղերն են տուժել, բայց առավելապես Երանոս գյուղը»,-ասաց նա։ Երանոսի վարչական ղեկավար Բավեյանն ասաց, որ այս պահին հանձնաժողովները գնահատում են պատճառված վնասները։ Փլուզումներ կան հողաշեն հին տներում, իսկ երկաթբետոնե տներում ճաքեր են առաջացել»,-նշեց վարչական ղեկավարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: