ՖՈՏՈ. Երևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։