Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, բավարարել է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
«Դատարանը բավարարեց կալանքի միջնորդությունը, Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Ծառուկյանը ձերբակալվել է:





