Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»

Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Հանգամանքները ճշտվում են։ Նոր տեղեկությունների դեպքում նյութը կթարմացվի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։