«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ ու բացահայտ խոստացել, թե կօգնի Փաշինյանին՝ կաթողիկոսին փոխելու հարցում, վաղուց է հայտնի իր հակահայ գործունեությամբ։
Կարապետյանը հիշեցրել է՝ Սինիրլիօղլուն, ով նախկինում Թուրքիայի ԱԳ նախարարն է եղել, մեծ հակաարշավ է տարել հայամետ բոլոր ծրագրերի դեմ, իսկ այսօր արդեն բացահայտորեն խառնվում է Հայ Առաքելական Եկեղեցու գործերին։





