Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Իրանի նահատակ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ. «Մեծ սիրով Հայաստանն անվանում էր Իրանի ազնիվ հարևան և հարգանքով էր վերաբերվում Իրանում ապրող հայերին ու առիթն օգտագործում էր՝ նրանց ընտանիքներին այցելելու համար: Նա բարձր էր գնահատում հայ-իրանական բարեկամությունը»,- ասել է Շիրղոլամին:





