Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այդ մասին News.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը, և «Չաղ Ռուստամ»-ը ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։