Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 37 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 37 ուկրաինական ԱԹՍ, 12-ը` Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում, 7-ը` Բրյանսկի մարզի, 5-ը՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը` Ազովի ծովի վրա»,– ասված է հաղորդագրությունում։