«Եթե իրականացվեն խոշոր ներդրումներ, Հայաստանը կարող է զգալիորեն մեծացնել վերականգնվող էներգիայի բաժինը»․ Արեգա Հովսեփյան Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արևը չի սպառվում։ Նավթը սպառվում է։

Եվ Ադրբեջանը սա շատ լավ է հասկանում։ Էներգետիկան վաղուց միայն տնտեսության մասին չէ։ Այն ազգային անվտանգության, տնտեսական անկախության և աշխարհաքաղաքական ազդեցության կարևորագույն գործիքներից է։
Դեռևս 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ստորագրել է մի շարք պայմանագրեր միջազգային ընկերությունների հետ։ Դրանցից ամենախոշորներից մեկը British Petrolium-ի հետ իրականացվող 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի նախագիծն է Արաքսի ափին՝ Մեխակավանի (Ջեբրայլի) և Զանգելանի (Կովսական) շրջաններում։

2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանը և Եվրոպական միությունը ստորագրեցին «Էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը», որով նախատեսվեց համագործակցության ընդլայնում վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային և հողմային էներգետիկայի, «կանաչ» ջրածնի, էլեկտրաէներգիայի փոխկապակցման և նոր ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։
2024 թվականին ԵՄ–Ադրբեջան Green Energy Advisory Council-ի շրջանակում հաստատվեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր փուլը, որի նպատակն է զարգացնել «կանաչ էներգիայի» նախագծերը և մեծացնել Ադրբեջանի դերը որպես ապագա մատակարար Եվրոպայի համար։

2025 թվականին գրավված հայկական Մեխակավանում մեկնարկեցին նաև «Շամս» և «Ուֆուղ» արևային էլեկտրակայանների նախագծերը։ Յուրաքանչյուր կայանի համար նախատեսված է 50 ՄՎտ դրվածքային հզորություն, որոնց շահագործման հանձնումը պլանավորվում է 2027 թվականին։
Այսպիսով, Ադրբեջանը, գիտակցելով իր էներգետիկ ռեսուրսների սահմանափակ լինելը, ձգտում է տնտեսութայն դիվերսիֆիկացիայի։ Ավելին, երբ նրա դերը՝ որպես էներգետիկ ռեսուրսների արտահանող, սկսի նվազել, նա ձգտելու է դառնալ էներգետիկ ռեսուրսներ տեղափոխող երկիր, յուրատեսակ հաբ՝ հանգույց։ Եվ հենց այստեղ նաև իր առանցքային դերն է ստանձնելու ԹՐԻՓ-ը։

Հ.Գ. Ընդգծենք, որ Հայաստանը գտնվում է շատ ավելի բարենպաստ դիրքում և որոշ լեռնային շրջաններում նույնիսկ գերազանցում է Ադրբեջանի միջին ցուցանիշները։ Հայաստանի առավելությունը արևային ռեսուրսի բարձր խտությունն է։ Սա նշանակում է, որ համեմատաբար փոքր տարածքի վրա հնարավոր է ստանալ բարձր արտադրողականություն։ Եթե իրականացվեն խոշոր ներդրումներ, զարգացվեն կուտակման համակարգերը և էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքները, Հայաստանը կարող է զգալիորեն մեծացնել վերականգնվող էներգիայի բաժինը և այն դարձնել տնտեսական ու էներգետիկ անվտանգության կարևոր հենասյուն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։