«Ես սա համարում եմ զրոյական կետ». Նիկոլ Փաշինյան

Ներկայացնելով «իրական Հայաստանի» տեսլականի իր դրույթները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես սա համարում եմ զրոյական կետ իրական Հայաստանի գաղափարախոսության կրողների ինքնահայտարարագրման: Եվ այս գաղափարի շուրջ շարժում ձևակերպելու քայլ է սա: Իհարկե` նախագծային մակարդակով: Թույլ տվեք ինքս ինձ հռչակեմ իրական Հայաստանի գաղափարախոսության կրող և մարտիկ` մարդ, որ պայքարում է և պայքարելու է այդ գաղափարախոսության իրագործման համար»: