Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել, Telegram ալիքում հայտնել է «Phobos» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր առավոտյան մեր մոլորակի վրա սկսվել է G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկ, 8 ժամ 50 րոպե անց Kp ինդեքսը, որն արտացոլում է գեոմագնիսական դաշտի խանգարումների մակարդակը, հասել է հինգ միավորի», – գրել է նա:
Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա:
G3 մակարդակը սաստիկ փոթորիկ է, որն ուղղակիորեն ազդում է էներգահամակարգերի վրա և խաթարում է արբանյակային նավիգացիան և ռադիոհաղորդակցությունը: Առավելագույն մակարդակը G5-ն է, որի դեպքում հնարավոր են լայնածավալ խնդիրներ էլեկտրացանցերի հետ կապված և արբանյակների ու ռադիոկապի աշխատանքի լուրջ անսարքություններ։