Ծեծկռտուք «Մորենա» ռեստորանի բակում. հարսանիքի մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծկռտուքի հետևանքով ստացած՝ ձեռքի և գլխի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Սերոբ Ծ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի բնակիչներ, 37-ամյա Դավիթ Գ․-ն, 46-ամյա Սերոբ Ծ․-ն, 43-ամյա Սահակ Ծ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Մասիս Պ․-ն և հարսանեկան արարողության մասնակից դեռևս ինքնությունները չպարզված անձինք, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ։

Վիճաբանության ընթացքում նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերոբ Ծ․-ն ստացել է վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սերոբ և Սահակ Ծ․-երը, Դավիթ Գ․-ն և Մասիս Պ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի և 171-րդ հոդվածի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Արեն Հ․-ն և 49-ամյա Արմեն Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Մորենա» ռեստորանային համալիրի բակում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ հասցրել Սահակ Ծ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։