Բանակում ինքնաuպանության դեպք կա, որ տեղի է ունեցել տեսախցիկի առաջ. Փաշինյանը՝ բանակում զnhերի մասին

Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին բանակում խաղաղ պայմաններում զոհեր են գրանցվել։

«Ես մի մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։

Իհարկե, պատճառահետևանքային կապերը չեմ տեսել, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսի։ Ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել, և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ։

Ենթադրենք X թվով ինքնասպանություն ունենք. Կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։

եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները։

Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել։ Եկել, նամակ է գրել ու այդ արագը թույլ է տվել։ Պետք է հասկանալ, ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայության խնդիր է։ Տարածքը տեսահսկվում է, բայց այդ գործողությունը վայրկյաններ է տևում։ Դեպքեր ենք ունեցել, որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել»,–ասաց Փաշինյանը։

Խոսելով դպրոցում հոգեբանական դիմակայություն ստեղծելու մասին, նա նկատեց, որ 15-20-30-40 հոգանոց դպրոցում այդ հոգեբանական դիմակայություն ստեղծել հնարավոր չի լինի. «Որովհետև մենք երեխային պահում ենք 10 տարի 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրեն բաց ենք թողնում 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհ ապրելու։ Դպրոցը պետք է նաև շփման միջավայր լինի, տարբեր իրադրություններ պետք է լինեն, կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն, որ անհատականությունը հղկվի։ Մենք նեղ, կղզիացած երեխեքին պահում ենք, հետո վախ ենք ստեղծում իրենց մեջ նաև այդ մեծ աշխարհը դուրս գալու։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։