ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Աստանայում կայացած գագաթաժողովում ընդունել են հայտարարություն և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը է», — ասել է Ուշակովը։
Դիվանագետը հաստատել է, որ Հայաստանի փոխվարչապետն այն կտանի Երևան։ «Ամեն ինչ ճիշտ է», — պատասխանել է նա համապատասխան հարցին։





