Այս Սուրբ օրով չէի անդրադառնա, բայց այլ ելք չթողեցին. Սերգեյ Համբարձումյան

Արցախցի Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2018թ ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտակա տարածքում դուխով երգի տակ կազմակերպած կապիկությունը ` ավելի < գերզարգացած>> ձևով տեղափոխվել է Երևանում գտնվող` Արցախի ներկայացրության տարածք։
Լավ` շատ բան հասկանալի է, իսկ ի՞նչ է սրանց կազմակերպիչների ուզածը` սպասարկե՞լ նիկոլի օրակարգը, պառակտել արցախցիների՞ն, ապացուցել թե Արցախը կորսվել է թալանի պատճառո՞վ, թե ուղղակի ուզում են խփել Արցախի կորստի վերջին մեխը, թալանի անվան տակ մոռացության տալ Արցախի հարցը։
Բոլոր թեզերը` սխալ է ու վտանգավոր, ուղղակի խորհուրդ կտայի այդ ակցիաի մեջ գտնվող ազնիվ ու խաբված մարդկանց հետագայում ևս չընկնել կազմակերպիչների ազդեցության տակ, իսկ ո՞վ ուզում է օգտագործվել թող օգտագործվի…
Հիշեցման կարգով` Ստեփանակերտի ավտոկայանի` արայիկի կազմակերպած ցույցի մասնակիցներից որոշները արդեն երկրորդ օրվանից սկսած հասկացան այդ կեղտոտ խաղերը`թքեցին ու հեռացան։
2018թ ին դուխով երգի տակ կազմակերպած միտինգի որոշ մասնակիցներից որոշներին էլ բացատրեցինք, թե ինչը ինչոց է։ Նրանցից որոշները հասկացան թողեցին հեռացան, ճիշտը ասած եղան նաև
<< նիկոլաոգևորվածներ> որոնք մեր խոսքին չհավատացին ու չհեռացան, բայց հետագայում եկան ու ընդունեցին իրենց սխալը։ Այսպւսով 2018թ ավտոկայանի մոտակայքում գտնվող տարածքից սկսված ուղղորդված միտինգով հիմք դրվեց Արցախի պետական ինստիտուտների թուլացմանը` առավելևվս ուժային համակարգի թուլացմանը` որը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի հետևանքների ու հետագա գործողությունների վրա։
Հարց պատահական է՞ր արդյո՞ք այս ամենը…
Հ.Գ. Ու թող տպավորություն չմնա թե ես դեմ եմ թալանի հետ բերմանը` բայց այսպիսի ձևեով թալան չեն հետ բերում…
Իմիջիայլոց թալանչիներն ու նրանց վեցնոցները բոլորը ժամանակին նիկոլական են աշխատել, նրանք աջակցել են նիկոլի անձնական նախագահի թեկնածու արայիկին…
Քիչ մնաց մոռանայի` եթե այդ միտինգի հետևում երևում է որոշների թրաշած բեղերը կամ էլ որոշների ականջները, ու նրանց թվում է թե այդ մեխանիզմ կոչվածի ղեկը միայն իրենց ձեռքերում է` նրանք չարաչար սխալվում են։ Խաղալիք ղեկերը նրա համար են, որպեսզի վերջում բոլոր կեղտերը բարդեն այդ խաղալիք ղեկեր ունեցողների վրա…

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։