Երեւանյան խցանումներից դժգոհները զուրկ են ստրատեգիական մտածողությունից: Խցանումներով Հայաստանի կառավարությունը պայքարում է «Արեւմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի հավակնությունների դեմ, լուռ, բայց արդյունավետ ստրատեգիայով:
Ալիեւն էր չէ՞ հայտարարել, որ իրենք Հայաստան կգան ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով:
Հիմա, եթե հաջողվի կարճ ժամանակում խցանումներ ապահովել ոչ միայն Երեւանի, այլ նաեւ հանրապետության մյուս բոլոր ավտոճանապարհներին, այդ դեպքում ինչպե՞ս են ադրբեջանցիները գալու: Այնպես որ, հարգելի երեւանցիներ, մի քիչ հեռուն նայեք՝ դժգոհելու փոխարեն:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից





